-
01.06.2014|
12:18
Մայիսի 31-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, արտգործնախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմն ու Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները մեկնել են Ստեփանակերտ։
-
01.06.2014|
11:58
Մեծ Բրիտանիան հնարավոր է դուրս գա ԵՄ-ից, եթե Եվրահանձնաժողովի հաջորդ նախագահը դառնա Լյուքսեմբուրգից քաղաքական գործիչ Ժան-Կլոդ Յունկերը: Այս մասին հաղորդել է գերմանական Spiegel-ը:
-
01.06.2014|
11:57
Ռուսաստանի Մուրմանսկի շրջանում Մի-8 ուղղաթիռ է վթարի ենթարկվել, որի հետևանքով երկու հոգի տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 16 հոգու ճակատագիրն անհայտ է:
-
01.06.2014|
11:56
Երաժշտություն, երիտասարդական ակտիվություն, լավ ժամանց և ծխախոտի վնասակար ազդեցության մասին հարուստ նյութ. մայիսի 31-ին այս տրամադրություններով անցկացվեց «Եղիր ազատ առանց ծխախոտի» խորագրով համերգային ծրագիրը:
-
31.05.2014|
22:42
Հունիսի 1-ին «Տերյան» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ կմեկնարկի «Արվեստը մանուկների աչքերով» ծրագիրը, կներկայացվեն հայկական ավանդական հագուստներ, երգ ու պար, երեխաների համար՝ տեղում կկազմակերպվեն վարպետության դասեր, «Ստվերների թատրոնը» կներկայանա իր նոր ներկայացումներով: Հատուկ հրավերով միջոցառմանը ներկա կլինեն նաև սիրիահայ երեխաներ:
-
31.05.2014|
19:08
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս ՈՒորլիքին, Իգոր Պոպովին և Ժակ Ֆորին, ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Պիեռ Անդրիոյին, որը մոտ ժամանակներս է անցնելու աշխատանքի, և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
-
31.05.2014|
19:06
Հայաստանում ԱՄ-ի դեսպան Ջոն Հեֆերնը «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում դրական է պատասխանել հարցին՝ կարելի՞ է ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացը հայտնվել է պատային իրավիճակում։
-
31.05.2014|
19:04
Երկուշաբթի Երևանում տեղի կունենա Հայաստանի արտգործնախարարության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարների և արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությունը։
-
31.05.2014|
19:03
Հրահրիչ հռետորականությունը և հայտարարությունները հակասում են ԱՄՆ-ի սկզբունքներին և վնաս են հասցնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին՝ հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքին:
-
31.05.2014|
13:30
Հունիսի 1-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը և «ԱրմենՏել» ընկերությունը հրավիրում են բոլորին միասին տոնելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գաֆէսճեան քանդակների պարտեզում: